05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հռոմի պապը ահազանգում է

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ է ունեցել, որում անդրադարձել է ընտանիքի խնդիրներին։ Նա ասել է, որ ինտերնետից կախվածությունն անչափ վտանգավոր է ու կարող է ընտանիքներ քանդել։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոն ասել է, որ վերանում է նաեւ ընտանեկան ընթրիքի գաղափարը, քանի որ  ժամանակակից տեխնոլոգիաները հետզհետե փոխարինում են անձնական հարաբերություններին:

«Երբ երեխաները սեղանի շուրջ նստած շարունակում են նայել համակարգչի կամ հեռախոսի էկրանին ու չեն լսում միմյանց, դա արդեն ընտանիք չէ, այլ թոշակառուների հավաքույթ»,- ասել է Հռոմի Պապը՝ նշելով, որ ընտանիքն անչափ կարեւոր է, այստեղ ենք մենք կիսվում միմյանց հետ մեր խնդիրներով, սովորում միասնական լինել։

«Ահա ընտանիքի խորհուրդը՝ հավաքվել մի սեղանի շուրջ ու կիսել միասին ոչ միայն հացը, այլև զգացմունքները», ասել է Պապը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ