07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նաոմի Քեմփբելը հաշմանդամի սայլակին է գամված

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կաղոպուտի զոհ է դարձել Փարիզում: Արդյունքում մոդելը վնասել է ոտքը, քանի որ չարագործները նրան ուժեղ հրել են:

Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ Նաոմին տաքսի նստելիս է եղել: Մոդելը խոստովանել է, որ հանցագործները երկար ժամանակ իրեն հետեւելիս են եղել եւ սպասել են հարմար պահի:

Թե կոնկրետ ինչ են գողացել Քեմփբելից, հայտնի չէ, սակայն կողոպտիչների թիրախը հավանաբար նրա թանկարժեք զարդերն են եղել: Նաոմիի սիրեցյալը` գործարար Վլադիմիր Դորոնինը, սիրելիին բուժվելու է ուղարկել Կոլորադո: 

Կողոպուտը տեղի է ունեցել դեկտեմբերին, սակայն դրա մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել միայն օրերս: Ոտքի վնասվածքի պատճառով Նաոմին 2012-ի վերջին օրերն անց է կացրել հաշմանդամի սայլակին եւ բաց է թողել Ռոման Աբրամովիչի կազմակերպած ամանորյա երեկույթին: Թե երբ մոդելը կկարողանա քայլել, հայտնի չէ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ