Ինչու կովկասցիները չեն սափրվում կամ մորուքի անհավանական ուժը /ֆոտոշարք/
2000 հոգու շրջանում ուսումնասիրություններ իրականացնելով՝ բրիտանացի գիտնականները պարզել են, որ մորուք ունեցող տղամարդկանց 47 տոկոսը դավաճանում է իրենց կանանց։ Մինչդեռ մորուք չունեցողների միայն 20 տոկոսն է դավաճանում, գրում է rusarminfo.ru -ն։
Հանդեսը նշում է, որ այդ 47 տոկոսի ամենավառ ներկայացուցիչներից է Դեն Բիլզերյանը։ ԱՄՆ նախագահի ապագա թեկնածուն փոխում է կանանց, կարելի է ասել, ժամը մեկ։
Ռուսաստանի ամենահայտնի մորուքավորը, սակայն, Միխայիլ Գալուստյանը, հերքում է բրիտանացի գիտնականների այս բացահայտումը իր պահվածքով։ Չնայած խիտ մորուքին՝ Գալուստյանը բազմիցս ասել է, որ երբեք չի դավաճանել կնոջն ու չի էլ պատրաստվում նման բան անել։
Վերադառնալով բրիտանացի գիտնականներին՝ պետք է նշել, որ նրանք իրենց բացահայտումը մեկնաբանում են նրանով, որ խիտ մազածածկույթ ունեցող տղամարդիկ ավելի ակտիվ հորմոններ ունեն, հետեւաբար, սա պետք է կանանց համար ազդանշան լինի։
Կանանց մեծամասնության կարծիքով՝ մորուքով տղամարդիկ ավելի սեքսուալ են, ավելի առնական տեսք ունեն։
Դեռեւս հնուց տղամարդիկ նախընտրում էին մորուք պահել։ Հին Եգիպտոսում, օրինակ, մորուք պահելու իրավունք ուներ միայն փարավոնը։ Ռուսաստանում մորուքի դեմ պայքարը սկսվեց Պետրոս Մեծի ժամանակ, նա խստագույնս հրամայեց պահպանել հիգիենան՝ սափրելով մորուքը։
Վերջին շրջանում, սակայն, մորուք պահելը կրկին շատ մոդայիկ է դարձել։