26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպիսին է տարվա հովանավոր օձը

Օձերը բարդ բնավորություն ունեն, որը նաեւ դժվար է մեկնաբանվում: Օձի տարում ծնված մարդիկ կարող են մեծ մտածողեր եւ համակարգող վերլուծաբաններ լինել: Նրանք աշխատասեր են:

Օձերը չեն ձգտում ընդարձակել իրենց շարժական եւ անշարժ գույքը: Նրանք կարող են բավարարվել միայն կենցաղում առաջին անհրաժեշտության պարագաներ ունենալով: Նրանք սիրում են մենակությունը, բնությունը, ընթերցանությունը, ժամանակի դանդաղ ընթացքը: Հազվադեպ են շուտափույթ որոշումներ կայացնում, սիրում են ամեն ինչ ծանրութեթեւ անել: Լռակյաց են, լուրջ, խելացի եւ իմաստուն, սակայն հաճույքով շփվում են իրենց համար հետաքրքիր եւ օգտակար մարդկանց հետ: Նրանց գործնական հարցերում կարող են թեթեւ բարդություններ լինել իրենց իսկ` շտապ հարցերում որոշում կայացնելը դանադաղեցնելու պատճառով:

Նրանց հնարավոր չէ մերժել լուրջ գործեր կատարելու դեպքում. մանրախնդիր են, պահպանողական եւ համառ: Նրանց մոտ շատ լավ է զարգացած բնազդը, որը հաստատվում է նրանց գիտելիքների մեծ պաշարի եւ մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ:

Օձերին սովորաբար հաջողվում է մեծ գումարներ տնտեսել` ասքետիկ կենսակերպ վարելով եւ խնայելով:

Սիրո հարցում, ինչպես եւ մյուս հարցերում, հիմնավոր են: Զուգընկեր փնտրելու հարցում եւս շատ մանրախնդիր են, սակայն այնուհետեւ նրանք կարող են պատվանդանի վրա դնել եւ երկրպագել երկար տարիներ: Հակված չեն թեթեւ սիրախաղերի, եթե սիրում են, ապա լուրջ եւ երկարատեւ:

Հակառակ սեռի մասին կարող են հոգ տանել, հաճոյախոսություններ անել եւ չափազանց շատ ուշադրություն դարձնել: Նրանք շռայլ են կրքի օբյեկտի հանդեպ: Սիրային հարցերում կարող են հրաժարվել տրամաբանությունից եւ տրվել զգացմունքներին: Այս հարցում նրանք առանց մածելու տրվում են բնազդին:

Օձերը խանդոտ են: Եթե սկսում են խանդել սիրելի մարդուն, հիմնականում հեռանում են նրանից: Օձերի հետ ամենաշատը համատեղելի են աքլորները եւ ցուլերը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ