Ինչպիսի ամանոր են գերադասում հոլիվուդյան աստղերը /ֆոտո/
Հոլիվուդյան աստղերն ամանորը գերասդասում են անցկացնել յուրօրինակ ձեւով, ինչն այնքան էլ դժվար չէ նրանց աստղաբաշխական հոնորարարներով: Հոլիվուդյան աստղերն, ինչպե միշտ, կփայլեն: Նրանցից ոմանք մտադիր են տոներն անցկացնել ջերմ ընտանեկան մթնոլորտում` տոն կազմակերպելով երեխաների համար, որոնց այնքան էլ հաճախ չի հաջողվում տեսնել: Ոմանք էլ գերադասում են մեկնել որեւէ էկզոտիկ վայր` ամանորյա հանգիստը տաք ավազին անցկացնելու նպատակով:
Հոլիվուդյան ամենահայտի զույգը` Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, որոշել են ամանորն անցկացնել տանը` երեխաների հետ: Քաղաքացիական ամուսինները պնդում են, որ ամանորն ընտանեկան տոն է, այդ պատճառով էլ միայն իրենց է վերաբերում` որտեղ եւ ինչպես կանցկացնեն տոնը, եւ ոչ թե պապարացցիներին:
Ռուսական ծագումով դերասանուհի Միլա Յովովիչն ամանորն անց է կացնելու դստեր` Եվա Գաբոյի եւ մո`ր Գալինա Լոգինովայի հետ: Դերասանուհուն ձանձրացրել են աղմկոտ երեկույթները, այդ պատճառով էլ նա կարծում է, որ հանգիստ տոնը` ընտանեկան մթնոլորտում, լավագույն տոնն է:
Հայտնի մոդել Քեյթ Մոսն արդեն 4-րդ անգամ ամանորը կնշի Թայլանդում: Քեյթը հուսով է, որ թայլանդական օձերի հետ օձի տարին դիմավորելն իրեն իսկապես հաջողություն կբերի: Հավանաբար սուպերմոդելը պատրաստ է վտանգի ենթարկել կյանքը` հանուն գալիք հաջողության:
Փոփ թագուհի Մադոննան եւս պատրաստ է ամանորին: Նա սիրում է եղեւնի “հագնել”: Նրա կանաչ ճյուղերը եւ զարդարանքները շատ համապատասխան են դրա համար: Խնդիրը միայն նրանում է, որ հարբած անտառապահները չշփոթեն երգչուհուն իսկական ծառի հետ: Ասում են` նմանատիպ դեպքեր նախկինում տեղի են ունեցել: Հուսանք, որ երգչուհու բախտն այս անգամ կբերի:
Լեդի Գագան, ինչպես միշտ, կզարմացնի բոլորին: Այս տարի նա իրեն տեսնում է ձյունանուշի դերում: Նա որոշել է ուրախություն պարգեւել երեխաներին: Նախորդ տարի երգչուհին ամանորն անցկացրեց Նյու Յորքի Թայմս Սքուերում: Նա մի քանի հագուստ փոխեց` ոսկեգույնից անցնելով արծաթագույնի: Այժմ նա լրագրողներին ամբողջությամբ չի բացում իր ամանորյա ծրագրերի գաղտնիքը, միայն սահմանափակվում է “թեժ է լինելու” արտահայտությամբ:
Փերիս Հիլթոնը որոշել է` ավելի լավ է շնիկ Սանտա Կլաուը ձեռքին, քան թռչունները` երկնքում: “Ձեռնասուն Սանտան” նրա կարծիքով ավելի հեշտորեն կիրականացնի իր երազանքները: Ամանորը Փերիսը կդիմավորի ընտանիքի հետ` “Հիլթոն” ընտանեկան հյուրանոցում: Իսկ այնուհետեւ հայտնի զվարճասեր Փերիսը մինչ առավոտ ժամանակ կանցկացնի ընկերների հետ, որոնց շարքերում նշվում է նաեւ հայտնի ռեփեր Փի Դիդիի անունը:
Քիմ Քարդաշյանը սիրում է երազանքներ պահել Սանտա Կլաուսի ծնկներին նստած: Ասում են` այդ կերպ ցանկություններն ավելի արագ են իրականանում: Դերասանուհի եւ մոդել Քիմն ամանորյա գիշերը կանցկացնի Նյու Յորքի ամենաշքեղ ակումբներից մեկում` մտերիմ ընկերների շրջապատում դիմավորելով Նոր տարին: