29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հնդկաստանում մեծ աղմուկ բարձրացրած բռնաբարության զոհը մահացել է

Սինգապուրում մահացել է հնդիկ ուսանողուհին, ում բռնաբարությունը Դելիում զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց: Այս մասին հաղորդում է “Reuters”-ը` հղում անելով սիգապուրյան հիվանդանոցին, որտեղ բուժում էին աղջկան:

Հանցագործությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին: Ավտոբուսում, որտեղ նա իր ընկերոջ հետ է եղել, նրանց վրա են հարձակվել 6 հարբած տղամարդիկ, ծեծել նրանց, իսկ աղջկան նաեւ բռնաբարել, որից հետո հանցագործներն ընթացքի մեջ ավտոբուսից դուրս էին նետել զոհերին:

Ավելի ուշ բոլոր կասկածյալները ձերբակալվել են: 

Կատարվածը վրդովմունքի ալիք բարձրացրեց Դելիում: Ցուցարարները պահանջում էին հանցագործներին մահապատժի ենթարկել, խստացնել սեքսուալ հողի վրա կատարված հանցագործությունների պատիժը եւ ապահովել կանանց անվտանգությունը: 

Նույն առիթով դեկտեմբերի 24-ին կազմակերպված ցույցին տուժել է 140 մարդ, որոնց գրեթե կեսը ոստիկաններ են: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ