18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ճապոնացիներն ամանորը դիմավորում են արեւի առաջին շողերի հետ /ֆոտո/

Նոր տարի, Գարնան տոն, Տետ…այս բոլորը վիետնամական ամենաուրախ տոնի անվանումներն են: Ծաղկող դեղձի ճյուղերը` Նոր տարվա խորհրդանիշն է, որը պիտի լինի յուրաքանչյուր տանը: Վիետնամում Նոր տարին նշվում է լուսնային օրացույցով` հունվարի 21-ից փետրվարի 19-ը, երբ այնտեղ վաղ գարուն է: Տոնական սեղանին ծաղկեփնջեր են: Մթնշաղի հետ վիետնամցիները խարույկներ են վառում զբոսայգիներում, այգիներում եւ փողոցներում: Ածուխի վրա պատրաստվում են տարբեր քաղցրավենիքներ բրնձից: Այդ գիշերը մոռացվում են բոլոր վեճերը եւ ներվում են բոլոր վիրավորանքները: Վիետնամցիները կարծում են, որ աստված ապրում է յուրաքանչյուր տանը եւ Նոր տարուն նա երկինք է բարձրանում եւ այնտեղ պատմում` ինչպես է տան յուրաքանչյուր անդամն անցկացրել ամանորը:

Նեպալում Նոր տարին դիմավորում են արեւածագի հետ: Գիշերը, երբ լիալուսին է, նեպալցիները մեծ խարույկներ են վառում եւ այնտեղ նետում անպետք իրերը: Հաջորդ օրն սկսում է Գույների տոնը: Մարդիկ ներկում են իրենց դեմքը, ձեռքերը, մարմինը տարբեր գույներով եւ երգում ու պարում են փողոցներում:

Բիրմայում Նոր տարին նշում են ապրիլի 12-17-ը: Տոնի կոնկրետ օրը որոշում է Մշակույթի նախարարությունը, իսկ տոնը նշվում է 3 օր:  Ըստ  բիրմացիների հին հավատամքի`անձրեւի աստվածներն ապրում են աստղերի վրա: Երբեմն նրանք հավաքում են երկնքի ծայրին` միմյանց հետ խաղալու: Եվ այդ ժամանակ անձրեւ է գալիս, որը խոստանում է հարուստ բերք:

Նոր տարին` Ռոշ խա-Շանան Իսրայելում նշում են Տիշրեյ` սեպտեմբեր ամսվա սկզբին: Այն աշխարհի ստեղծման տարելիցն է եւ աստծո թագավորման սկիզբը: Նոր տարին աղոթքների օր է: Այդ օրը հատուկ սնունդ են ուտում` խնձորներ` մեղրով, նուռ, ձուկ` որպես գալիք տարվա հույսերի խորհրդանշական արտահայտում: Յուրաքանչյուր ուտելիք ուղեկցվում է կարճ աղոթքով: Հիմնականում ընդունված է ուտել քաղցր սնունդ եւ զերծ մնալ դառը ուտելիքներից: Նոր տարվա առաջին օրն ընդունված է գնալ ջրի մոտ եւ արտասանել Թաշլիխ աղոթքը:

Հնդկաստանի տարբեր մասերում Նոր տարին նշում են տարբեր ժամանակներ: Ամառվա սկզբին Լորի տոնն է: Երեխաները նախօրոք տան մոտ հավաքում են ճյուղեր, ծղոտներ եւ անպետք իրեր: Երեկոյան մեծ խարույկներ են վառում, որոնց շուրջը պարում են ու երգում: Աշնանը տոնում են Դիվալին` կրակների տոնը: Տանիքներին, պատուհանագոգերին հազարավոր լուսամփոփներ են դնում եւ վառում դրանք ամանորյա գիշերը: Աղջիկները ջրի վրայով սահեցնում են նավակներ, որոնց վրա եւս փոքրիկ վառվող կրակներ են:

ճապոնիայում երեխաները Նոր տարին դիմավորում են նոր հագուստով, քանի որ համարվում է, որ դա առողջություն եւ հաջողություն է բերում: ճապոնիայում նոր տարվա գալուստն ազդարարվում է զանգերի 108 ղողանջներով, որոնցից յուրաքանչյուրն “սպանում” է մարդկային արատներից մեկը: Ըստ ճապոնացիների` դրանք են նախանձը, թեթեւամտությունը, չարությունը, հիմարությունը, անվճռականությունը եւ ժլատությունը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր աստիճաններ, որոնք էլ հենց վերացնում է զանգերի ղողանջը: Երբ Նոր տարին արդեն ուժի մեջ է, ճապոնացիները դուրս են գալիս տներից` դիմավորելու արեւածագը: Արեւի առաջին շողերի հետ նրանք շնորհավորում են միմյանց եւ նվերներ տալիս: Ճապոնական Ձմեռ պապը Սեգացու-սանն է` պարոն Նոր տարին:

Չինաստանում պահպանվել է Բուդդային լողացնելու հին ավանդույթը: Այդ օրը եկեղեցիներում եւ մենաստաններում  Բուդդայի բոլոր արձանները լվացում են լեռնային աղբյուրների մաքուր ջրով: Իսկ մարդիկ իրենց վրա ջուր են լցնում այն պահին, երբ նրանց տոնական մաղթանքներ են հղում, այդ պատճառով էլ այդ օրը բոլորը քայլում են թաց հագուստով: 

Իրանում Նոր տարին նշում են մարտի 22-ի կեսգիշերին: Այդ պահին լսվում են հրացանների կրակոցներ: Մեծահասակները ձեռքերում արծաթե մետաղադրամներ են պահում` ի նշան ողջ գալիք տարվա ընթացքում հարազատ վայրերից հեռո չմնալու: Նոր տարվա առաջին օրը ընդունված է տներում ջարդել հին կավե սպասքը եւ փոխարինել այն նորով: 

Նավրուզը` Աֆղանստանի Նոր տարին, նշվում է մարտի 21-ին: Դա նաեւ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակն է: Այդ օրը բացվում են նաեւ ուրախ տոնավաճառներ, որտեղ ելույթ են ունենում աճպարարներ, լարախաղացներ եւ երաժիշտներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ