27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պատրաստել, երբ արդեն ցուրտ է

Ցուրտ եղանակներին անընդհատ ուզում ես որևիցե մի տաքացնող բան ըմպել, կամ ուտել:
Կարելի է խելամիտ որոշումներ կայացնել՝ ուտելով և՛ հաճելի և՛ օգտակար սնունդ:
Ձմեռվա ընթացքում խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել հետևյալ սննդամթերքները:

******

Բանջարեղեն

Այս սեզոնին բանջարեղենը հիմնականում ներկրվում է, բայց դրանցից գազարը, բազուկն ու ճակնդեղը ցրտադիմացկուն են և հաստատ տեղական: Այս բանջարեղենները ձեզ կտան բետա- կարոտինի, C և A վիտամինների պաշար, որոնք կօգնեն դիմակայել ձմռան ցրտերին:

Վարսակի փաթիլներ

Վարսակի փաթիլները ավելի քան անհրաժեշտ են ձմռանը: Վարսակը հարուստ է ցինկով, որը կարևոր է իմունային համակարգի ամրապնդման համար, հարուստ է լուծվող բջջանյութով, որը բարելավում է սրտի աշխատանքը:

Տաք ճաշեր

Սուպերը ամենահարմար և հաճելի ուտեստն են ձմռան համար: Կարելի է եփել բազմատեսակ բանջարեղենային սուպեր՝ սառեցրած և թարմ բանջարեղեններով: Ուտելիս սուպերին թեփ ավելացրեք, կամ կերեք ամբողջական հացահատիկների ալյուրից թխված հացով:

Ձկնեղեն

Լավ են ծովային, օվկիանոսային, ավելի յուղոտ ձկները, որոնք Օմեգա -3-ի ու վիտամին D-ի հրաշալի աղբյուր են:

Ծաղկակաղամբ և բրոկոլի

Այս երկուսն էլ վիտամին C-ի աղբյուր են հանդիսանում: Որքան հնարավոր է շատ օգտագործեք: Չմոռանաք նաև սովորական կաղամբը և C վիտամինի մեծ պաշար ունեցող մոլոկանի թթուն:

Համեմեք ուտելիքները տարատեսակ համեմունքներով և կերեք հաճույքով:

Առողջ սնվեք և առողջ եղեք ողջ ձմեռ

Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ