09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

2012-ին ամենաշատ կեղծված ինքնագրերը

Հայտնի մարդկանց կեղծ ինքնագրերի հետազոտությամբ զբաղվող ամերիկյան կենտրոնը կազմել է այն արտիստների ցանկը, ում ինքնագրերն ամենահաճախն են կեղծվում: 2012-ին ամենաշատը կեղծվել են “Բիթլզ”-ի անդամների  եւ Էլվիս Փրեսլիի ինքնագրերը, որոնց շուրջ 50 տոկոսը կեղծ է եղել:

Բացի նրանցից, ստորագրությունների կեղծման զոհ են դարձել նաեւ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին եւ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը:

“Heritage Auctions” աճուրդի տան ներկայացուցիչ Մարգարեթ Բերեթի խոսքով` նախկինում ստորագրությունները հանգիստ կարող էին կեղծել օրինակ կինոստուդիայի աշխատակիցները, ում նամակ էին գրում երեխաները` հույս ունենալով ստանալ այս կամ այն աստղի ստորագրությունը: Ընդ որում Բերեթն ընդգծել է, որ աշխատակիցները որեւէ եկամտի մասին չէին էլ մտածում, պարզապես այդ կերպ երեխաներին էին ուրախություն պարգեւում:

Ինքնագրերի սիրահարներին նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել` ինչի վրա են դրանք: Կարելի է վստահել այն ստորագրություններին, որոնք անդորրագրերի կամ փաստաթղթերի վրա են: 

Որպես կանոն, հայտնի մարդկանց ինքնագրերը վաճառվում են աճուրդներին կամ գնվում անհատ կոլեկցիոներներից: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ