05 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ հաշվին է խնայում Աբովյանի քաղաքապետը

Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Կարո Գուլոյանի որոշմամբ քաղաքի թվով 9 մսուր-մանկապարտեզների գործունեությունը մինչեւ 2013թ-ի փետրվարի 1-ը դադարեցվել է: Henaran.am-ին ահազանգած  ծնողները վրդովված էին:

“Ենթադրենք աշխատում ենք եւ երեխաներին տանը պահող չկա, ի՞նչ անենք, չգնա՞նք աշխատանքի”,-հարցնում են ծնողները: Նրանց տեղեկություններով, քաղաքապետը այս քայլին է գնացել, որպեսզի խնայի միջոցները:

“4400 դրամ ամսական վճարում ենք: Սնունդն էլ լավ չի, միս հասկացողություն, նույնիսկ գավյադին չի լինում: Հետո էլ ասում են բարեգործ ենք, բարերար ենք, բայց երեխաների հաշվին խնայում են”,-ասացին ծնողները: Ի դեպ, նրանք նկատել են, որ օրվա ճաշացուցակը չի փակցվում մանկապարտեզում:

Henaran.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Աբովյանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնից: Բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանը լսելով հարցերը՝ հեռախոսը փոխանցեց քաղաքապետի օգնական Մանուկ Գասպարյանին: Վերջինս նախ զարմացավ հարցից, հետո ասաց, որ մանկապարտեզները համայնքային ենթակայության ներքո են, եւ քաղաքապետը ինչպես նպատակահարմար է գտնում՝ այնպես էլ անում է:

“Խնայողության հարց չկա, մի քանի մանկապարտեզում կարանտինային իրավիճակ էր` անցավ, ուղղակի մի քանի օր, մինչեւ հունվարի 31-ը չի աշխատելու”,-ասաց Գասպարյանը: Ինչ վերաբերում է մնացած խնդիրներին, ապա քաղաքապետի օգնականը խորհուրդ տվեց լինել Աբովյանում եւ պարզապես մտնել ցանկացած մանկապարտեզ:

Henaran.am-ը մեծ սիրով ընդունում է առաջարկն ու 2013թ-ին կայցելի Աբովյանի նախակրթարաններ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ