20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջեյ Լոն պարտվել է հայ վարորդին

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պարտվել է դատական հայցը իր նախկին վարորդ, հայազգի Հակոբ Մանուկյանի դեմ, ով, ըստ Ջեյ Լոյի, իրեն շանտաժի է ենթարկել` պահանջելով 2,8 մլն դոլար` մեքենայում պատահմամբ լսած ձայնագրությունը չհրապարակելու համար: Երգչուհու խոսքերը հաստատող բավական ապացույցներ չեն գտնվել:

Ինչպես հաղորդում է “The Huffington Post”-ը, նախ վարորդն է Ջեյ Լոյի եւ նրա մենեջեր Բենի Մեդինայի դեմ հայց ներկայացրել` նշելով, որ Մեդինան քննադատել է իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացությունը, իսկ Ջեյ Լոյին մեղադրել է աշխատանքային պայմանագիրը խախտելու մեջ: 

Ջենիֆերն իր պատասխան հայցում նշել է , որ վարոդրը մի քանի անգամ հարբած է նստել ղեկին, ինչպես նաեւ փորձել է ղեկավարել նրա անվտանգության ծառայությունը` դրա դիմաց լրացուցիչ վճար պահանջելով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ