Նորաձևության ցուցադրություն Երևանում. մոդելների մեջ հաշմանդամներ կան /ֆոտո, վիդեո/
Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ՛՛Նորաձևության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում՛՛ ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր նորաձևության ներառական ցուցադրություն:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ սա շատ կարևոր է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի նորաձևության ապագայի համար: ՛՛Բրիտանական խորհրդի նպատակն է խրախուսել միջմշակութային հաղորադկցությունը, այս անգամ ընտրվել է նորաձևությունը, ընտրվել են հինգ հարյուր դիզայներներ, ում աշխատանքը ներկայացվել է տարբեր եկրներում՛՛,-ասաց Սարիբեկյանը:
Նախքան ցուցադրության սկիզբը Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշեց, որ Երևանն այսօր դառնում է նորաձև քաղաք: ՛՛Ուրախ եմ, որ ժամանակակից արվեստի թանգարանը, որ չուներ այս տեսակը, նորաձևության ցուցադրության հնարավորություն կունենա՛՛,-ասաց՝քաղաքապետի անունից ողջունելով բոլոր ներկաներին:
Հավելենք, որ ՛՛Նորաձևության ճանապարհ՛՛ ծրագրի շրջանակում հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համագործակցության արդյունքում յուրօրինակ հավաքածուն Բրիտանական խորհուրդը նվիրեց Ժամանակակից արվեստի թանգարանին: Առաջին անգամ նորաձևության ցուցադրությանը մասնակցեցին նաև հաշմանդամություն ունեցող մոդելները: Քսան հագուստից բաղկացած հավաքածուի երկու զգեստը կրում էին Անահիտ Վարդանյանն ու Քրիստինե Փիրուզյանը:
Ցուցադրությունը համեմված էր նաև հայ և ծրագրին մասնակից եվրապական երկրների՝ Միացյալ Թագավորության, Դանիայի, Գերմանիայի, Չեխիայի ու Ռումինիայի մշակութային տարրերով: Հենց այդ երաժշտությունների ներքո ներկայացվեցին հագուստները:
Այս ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին: Ծրագիրը համաֆինասավորում եմ Ռվրամիությունը՝ Մշակույթի հիմնադրամի միջոցով, Եվրոպական մշակութային հիմնադրամը և ծրագրի կազմակերպիչները: