10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Շոկ. Գալինան 60 տարեկանում մայրացել է

Գալինա Շուբենինան Պեմզայից է: Նա մայրացել է այն տարիքում, երբ ուրիշներն արդեն տատիկ են, գրում է Аргументы и Факты-ն։ «Երիտասարդ մայրիկ» Գալինան 60 տարեկան է, ամուսինը՝ Ալեքսեյը՝ 52 տարեկան։

Փոքրիկին անվանել են Կլեոպատրա: Մայրը պատմում է, որ նա շատ խելոք երեխա է, ինքն էլ երկրորդ երիտասարդությունն է ապրում փոքրիկի հետ։

Գալինան որդի է ունեցել՝ Կոստյան, սակայն նա մահացել է 29 տարեկանում։ «Մի անգամ նա եկավ երազիս ու ասաց, որ փոքրիկ քույրիկ է ուղարկելու»,- պատմում է Գալինան։

Երբ Գալինան հղիացել է, բոլորը թերահավատորեն են վերաբերվել, որ այդ տարիքում կկարողանա մայրանալ, սակայն Գալինան կարողացել է ու այժմ անչափ երջանիկ է, որ ունի Կլեոպատրային։ Երեխային անվանել է ամուսնու տատիկի պատվին, ով 100 տարի ապրել է։
Զույգն անչափ երջանիկ է: Ասում են՝ երեխան իրենց մեծ հաջողություններ է բերել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ