Ուիթնի Հյուսթոնին սպանել են նարկոդիլերները` կոկաինի դիմաց պարտքի պատճառով /ֆոտո/
Հոլիվուդի լավագույն մասնավոր խուզարկուներից մեկը` Փոլ Հեբլը, ապացույցներ կներկայացնի առ այն, որ 2012-ի փետրվարին հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը սպանվել է նարկոդիլերների ձեռքով, ում նա 1,5 մլն դոլար էր պարտք կոկաինի դիմաց:
Հեբլը պնդում է, որ երգչուհու մահը բոլորովին էլ պատահականություն չէ: “Նրա մարմնի վրայի վնասվածքները վկայում են այն մասին, որ նա պայքարել է ինչ-որ մեկի հետ վերջին րոպեներին”,հայտնել է խուզարկուն` հավելելով, որ ինքը տեսագրություն ունի: Այնտեղ երեւում է, որ մահվանից քիչ առաջ երգչուհու մոտ են եկել նրա ծանոթ թմրավաճառները եւ պահանջել են վերադարձնել կոկաինի պարտքը:
Ըստ նրա վարկածի` 2 տղամարդ սպանել են Հյուսթոնին եւ հեռացել: Նա նշում է, որ սենյակից երգչուհու անձնական իրերի բացակայությունը եւս խոսում է այն մասին, որ նրա մոտ հանցագործներ են եղել:
Հիշեցնենք, որ հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացավ 2012-ի փետրվարի 11-ին “Beverly Hilton” հյուրանոցի իր համարում` “Գրեմմիի” 54-րդ մրցանակաբաշխության նախօրեին: Ըստ պաշտոնական տարբերակի` Հյուսթոնը խեղդվել է վաննայում` արգելված պրեպարատների երկարատեւ օգտագործման հետեւանքով տեղի ունեցած սրտի կաթվածի պատճառով: