17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամանորին Էկվադորում այրիներն են ողբում

Ամանորին Էկվադորում ուղիղ կեսգիշերին այվում են տիկնիկները` այսպես կոչված` “այրիների ողբ”-ի ուղեկցությամբ, ովքեր սգում են իրենց “վատ ամուսիններին”: Որպես կանոն, “այրիներին” կերպարանովորում են տղամարդիկ` կանացի հագուստով, շպարով եւ կեղծամով: Նրանք, ովքեր շատ են ցանկանում ճանապարհորդել, ըստ ավանդույթի խորհուրդ է տրվում մեծ պայուսակով կամ ճամպրուկով վազել տան ներսում, քանի դեռ ժամացույցի սլաքները 12-ին են: Եթե ցանկանում եք հարստանալ նոր տարում, գտնել մեծ սեր, հարկավոր է հենց 12 -ին դեղին ներքնազգեստ հագնել: Եթե փող պետք չէ, այլ միայն սեր, ապա հարկավոր է հագնել կարմիր գույնի ներքնազգետ:Անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած տխուր պահերը մոռանալու համար էկվադորցիները փողոց են նետում ջրով լի բաժակը, որի բեկորների հետ էլ վերանում է ամեն վատ բան:

Կոլումբիայում ամանորյա տոնախմբության գլխավոր հերոսը Հին տարին է: Նա բարձր փայտերի վրա քայլում  է ամբոխի միջով եւ երեխաներին ծիծաղաշարժ պատմություններ պատմում: Կոլումբիական Ձմեռ պապը Պապա Պասկուալեն է: Ոչ ոք նրանից լավ չի կարողանում հրավառություներ անել: Նոր տարվա նախօրեին Բոգոտայի փողոցներում տիկնիկների շքերթ է կազմակերպվում` տասնյակ տիկնիկային ծաղրածուներ, կախարդներ եւ այլ հեքիաթային կերպարներ, անցնում են Կանդելլարիի փողոցներով` կոլումբիական մայրաքաղաքի ամենահին թաղամասերից մեկի, այդ կեպ հրաժեշտ տալով քաղաքի բնակիչներին:

Ամանորյա մանկական տոնը Կուբայում կոչվում է Արքաների օր: Արքա-կախարդներին, ովքեր երեխաներին նվերներ են բերում, անվանում են Բալտասար, Գասպար եւ Մելչոր: Նախօրեն երեխաները նրանց նամակ են գրում, որտեղ հայտնում են իրենց ամենանվիրական երազանքները: Նոր տարվա նախօրեին կուբացիները ջրով լցնում են այն բոլոր տարաները, որ կան տանը, իսկ կեսգիշերին այն սկսում են թափել պատուհաններից: Ազատության կղզու բնակիչները նոր տարուն մաղթում են ջրի պես մաքուր եւ լուսավոր ճանապարհ: Իսկ ժամը 12-ին հարկավոր է ուտել 12 խաղող, որից հետո բարությունը, համաձայնությունը եւ բարգավաճումը կուղեկցեն ձեզ բոլոր 12 ամիսների ընթացքում:

Նոր տարվա սկսելուն պես Պանամայում սկսում են զնգալ զանգերը, իրենց ազդանշաններով խլեցնում  են ավտոմեքենաները: Իրենք` պանամացիները` թե մեծերը, թե երեխաները, բարձր ճչում են եւ թփթփացնում այն ամենին, ինչ հայտնվում է այդ պահին ձեռքի տակ: Եվ այդ ողջ աղմուկը նոր տարուն “քծնելու” համար է:

Նոր տարվա համար Լաբրադորում պահում են ամռան բերքի շաղգամը: Այն փորում են, մեջը մոմեր դնում եւ տալիս երեխաներին: Նովա Սկոտիա նահանգում, որտեղ հիմնականում շոտլանդացիներ են բնակվում, ամեն Սուրբ ծննդյան առավոտյան երգում են երգեր, որոնք Բրիտանիայից են բերվել դեռեւս 2 հարյուրամյակ առաջ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ