Որտեղի՞ց են գեյերն ու լեսբուհիները. բացահայտում
Այն մասին, որ սեռական փոքրամասնությունները միշտ էլ գոյություն են ունեցել, գիտեն բոլորը: Ներկայումս հոմոսեքսուալները նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել իրենց զգացմունքները: Գիտնականներին հետաքրքրել է` որտեղից են նրանք, չէ՞ որ ինքնուրույն սերունդ տալ նրանք չեն կարող: Այս քննարկումները գիտնականներին մի քանի խմբերի են բաժանել:
Ոմանք համոզված են, որ իբր թե գեյերն իրենց գենոտիպում հատուկ գեն ունեն: Եթե այդ գենը հայտնվի կանացի ԴՆԹ-ում, ապա նա իր “պտղաբերության” շնորհիվ լույս աշխարհ կբերի նոր հոմոսեքսուալների: Գիտնականների մյուս խումբը չի հավատում, որ բնության մեջ հոմոսեքսուալության գեն կա ընդհանրապես: Իսկ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն այդպիսին են դառնում գենետիկ շեղումների հետեւանքով, դա ընդհանրապես չի ազդում ԴՆԹ-ի կառուցվածքի վրա:
Գիտական տվյալներով` տղամարդու եւ կնոջ սերմնաբջիջները բեղմնավորման ժամանակ տեղափոխվում են պտուղի բջիջների մեջ, որտեղ ծնողների բջիջները ոչնչացվում են: Այդ գործընթացի ժամանակ հնարավոր են շեղումներ, որոնց հետեւանքով արական սեռի պտղի մոտ է հայտնվում “իգական ավելորդ ինֆորմացիա”, իսկ իգական սեռի պտղի մոտ` “ավելորդ արական ինֆորմացիա”:
Այդ “ավելորդ” ինֆորմացիայի առկայությունն էլ ազդում է սեռական կողմնորոշման վրա: Դա բացատրում է այն փաստը, թե ինչու են նորմալ ծնողները “տարօրինակ” երեխաներ ունենում: