15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կործանված A321 ինքնաթիռում կարող էր ռումբ լինել․ Լոնդոնը զգուշացնում է

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ իրենց «տարբեր աղբյուրների» տվյալներով՝ «մեծ հավանականությամբ» ռուսական A321 ինքնաթիռի աղետի պատճառ կարող էր դառնալ պայթուցիկ սարքը, հայտնում է Ria.ru-ն:

«Քանի դեռ հետաքննությունը շարունակվում է, մենք չենք կարող լիակատար վստահությամբ ասել, թե որն է ռուսաստանյան ինքնաթիռի աղետի պատճառը: Սակայն մտավախություն ունենք, աղետի պատճառ կարող էր դառնալ պայթուցիկ սարքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է նաեւ, որ Շարմ Էշ Շեյխից Մեծ Բրիտանիա բոլոր երեկոյան չվերթերը կանգնեցվել են, որպեսզի բրիտանացի ավիափորձագետների խումբը հնարավորություն ստանա վերլուծելու օդանավակայանում անվտանգության ապահովման միջոցները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ