28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեծերը Աստծո մասին. Հեյնրիխ Հայնե

«Եվ սա ի՞նչ Գիրք է՝ աշխարհի պես մեծ ու ընդգրկուն, որի վերընթաց սկիզբը Տիեզերքի խորքից մինչև երկնքի խորհրդավոր կապույտն է հասնում… հիրավի, սա Աստծո Խոսքն է այն դեպքում, երբ աշխարհի մնացած բոլոր գրքերը մարդկային արվեստի արդյունք են միայն:

Աստվածաշունչն արդարացիորեն կոչվում է նաև Սուրբ Գիրք. ով կորցրել է իր Աստծուն, նա վերստին կգտնի Նրան այդ Գրքում, իսկ ով երբևէ չի ճանաչել Նրան՝ Աստծո Խոսքի կենդանացնող շունչը կփչի նրա վրա:

Ոչ տեսիլքով, ոչ երկնային հափշտակությամբ, ոչ երկնքից եկող ձայնով, ոչ էլ երազով կամ հրաշքով ես բերվեցի փրկության ճանապարհի: Լուսավորվելու համար ես ուղղակի պարտական եմ գրքերի Գրքին: Այո՛, դա մի հնամենի հասարակ գիրք է՝ բնության պես համեստ ու բնական: Այդ Գիրքն այնքան անհավակնոտ է ու սովորական, որքան մեզ լույս ու ջերմություն տվող Արեգակը, որքան մեզ կշտացնող հացը: Այդ գիրքը մեզ է նայում սիրալիր և օրհնաբեր բարությամբ, ինչպես ամեն օր դողդոջ շուրթերով այդ գիրքն ընթերցող ծեր տատիկը:

… Թանկարժեք քարերից հասկացող հրեաները, Երկրորդ Տաճարի հրկիզման ժամանակ հրո ճարակին թողնելով զոհաբերության ոսկե անոթները, աշտանակներն ու կանթեղները, նույնիսկ թանկարժեք քարերով ընդելուզված քահանայապետական հանդերձը, փրկեցին միայն Գրվածքը՝ սուրբ մարգարեների Ձեռագրերը: Գիրքն էր Տաճարի ճշմարիտ գանձը, և փառք Աստծո, որ այն հրո ճարակ չդարձավ»:

ՀԱՅՆԵ Հեյնրիխ Քրիստիան – (1797-1856), գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և քննադատ: Քնարական և քաղաքական պոեզիայի մեծ վարպետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ