18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թաքուն հույս

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փոլ Ռայանը: 45-ամյա թեկնածուն ստացել է Կոնգրեսի հանրապետականների ձայների մեծամասնությունը: Այս պաշտոնում նա կփոխարինի Օհայոն ներկայացնող Ջոն Բոներին, ով հրաժարական էր տվել, նշվում է Ամերիկայի հայկական համագումարի տեղեկագրում։ Բեյները Թուրքիայում խոստացել էր` քանի դեռ ինքը խոսնակ է, ցեղասպանության օրինագիծն օրակարգ չի գա:

Հատկանշական է, որ Ռայանը նախկինում աջակցել է Հայոց ցեղասպանության առնվազն հինգ օրինագծերի, նամակով դիմել էր Բուշին` Մեծ Եղեռնը դատապարտելու կոչով: Դժվար թե Ռայանի նշանակումով ամերիկյան ընթացքն այս հարցում փոխվի, ինչպես Օբամայի դեպքում, ով մինչև նախագահ դառնալը բացահայտ հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:  Փորձը ցույց է տալիս, որ նման հարցերում խոստումները էական արժեք չունեն:

 

Pol_Rayan

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ