14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ստեղծվել են պահպանակներ, որոնք հանելու կարիք չկա

Միացյալ Նահանգների գիտնականները հետաքրքիր պահպանակներ են ստեղծել կանանց համար, որոնք կարող են պաշտպանել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, քանի որ հալվում են օրգանիզմի ներսում: 

Սա առաջին պահպանակն է, որը, ստեղծողների պնդման համաձայն, կարող է պաշտպանել ՄԻԱՎ-վարակից եւ անցանկալի հղիությունից: Այն լուծվում է օրգանիզմում` արտադրելով նյութեր, որոնք էլ հենց պաշտպանում են սերմնահեղուկից եւ սեռական վարակներից: 

Վաշինգտոնի մասնագետները նման պահպանակ են ստեղծել` մանր միկրոալիքների հիմնա վրա: Մանրաթելերն ստեղծվում են տարբեր դեղամիջոցներից, որոնք բարակ “ցանցի” են վերածվում: Նրանք այնպես են ստեղծված, որ լուծվում են միայն օգտագործելուց հետո` անկախ նրանից` սեռական ակտը տեղի կունենա հակաբեղմնավորիչը տեղադրելուց անմիջապես հետո թե` մի քանի օր անց: 

Այս պահպանակը ոչ միայն կարողանում է արգելափակել սերմնահեղուկի հոսքը, այլ նաեւ ստեղծել ՄԻԱՎ-վարակի դեմ դեղամիջոցների ամբողջական կոմբինացիա: Նյութերից մեկը, որը փորձարկվում է հենց պահպանակի ստեղծման ընթացքում, լուծվում է օգտագործելուց մի քանի րոպե անց` դրանով իսկ ապահովելով վայրկենական պաշտպանություն: 

Այս տեխնոլոգիան վաղուց է հայտնի, սակայն մնում է պարզել`արդյոք մարդիկ կցանկանան օգտվել այս հակաբեղմնավորման միջոցից, թե ամեն դեպքում կնախընտրեն սովորական պահպանակները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ