2012-ի ամենատարօրինակ 15 ռեկորդները /ֆոտո/
Անցնող տարում բազմաթիվ ռեկորդներ են սահմանվել, որոնցից ոմանք զարմացրել են, ոմանք էլ նույնիսկ նախանձ առաջացրել: Եղել են նաեւ այնպիսիները, որոնք ոչ միայն տարօրնակ էին, այլ նաեւ անիմաստ:
Լաշա Պատարայան 8.28 տոննայանոց բեռնատարը քաշել է ձախ ականջով Վրաստանի Ռուսթավի քաղաքում:
Այս տարվա մարտի 8-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Գրանդ Ռապիդս քաղաքի 607 բնակիչներ փողոց էին դուրս եկել` դեմքներին հավի կտուց դրած: Այդ տեսքով նրանք մնացել են 11 րոպե, 39 վայրկյան:
Ճապոնացի մոդելյոր Կացուխիրո Վատանաբեն բնական մազերի վրա արված ամենաբարձր սանրվածքի համաշխարհային ռեկորդսմեն է: Վատանաբեի սանրվածքի բարձրությունը 113.284 սմ է:
Կանադացի մարզիկ Ջոլին Վան Վուտը շարժիչով զուգարանակոնքի վրա ճամփորդել է ժամում 75 կմ արագությամբ:
Մանիլայի արվարձաններից մեկի ատամնաբուժարանը ռեկորդ է սահմանել մեկ օրում սպասարկված հաճախորդների թվով:
Ամենաերկարատեւ համբույրի ռեկորդ է սահմանվել Թայլանդում:
Մեխիկոյում զոմբիների շքերթ էր կազմակերպվել` ռեկորդ սահամանելու “զոմբիների ամենամեծ քանակությունը մեկ վայրում” անվանակարգում:
“Mattel” խաղալիքներ արտադրող չինական ընկերությունը խաղալիք երկաթուղի է արտադրել, որն իր երկարութամբ 6 անգամ գերազանցում է Շանհայի հեռուստաաշտարակը` աշխարհի ամենաբարձր շինություններից մեկը:
Օճառային պղպջակներ փորձարկող նկարիչ Ֆան Յանգը համաշխարհային ռեկորդ է սահմանել` 181 մարդու նույն օճառային պղպջակի մեջ տեղավորելով:
Տանիշման Գուրագաին Նեպալից ռեկորդ է սահմանել ատամի խոզանակի վրա բասկետբոլի գնդակը 22,41վայրկյան պահելով:
Բանգկոկում թայլանդական զանգվածային մերսման համաշխարհային ռեկորդ է սահմանվել` 641 մերսողներ մերսել են 641 մարդու:
Կենիչի Իտոն, ով հայտնի է 4 վերջույթների վրա ամենարագը վազելով, Տոկիոյում ռեկորդ է սահմանել` 100 մ-ը` 17.47 վայրկյանում:
Լոնդոնում մինի դասի ավտոմեքենայի մեջ 28 կին է տեղավորվել: Սա, անխոս, ռեկորդ է:
Գաբրիել Գուալոն` Էկվադորի կեչուա ցեղից, համախարհային ռեկորդ է սահմանել` մարմնի վրա դնելով 250 մորմերին, որոնք 60 վայրկյան մնացել են նրա վրա:
Եգիպտացի բոդիբիլդինգի մարզիկ Մուստաֆա Իսմայիլի դեպքում ռեկորդ են սահմանել նրա մկանները: