Ժերար Դեպարդյե. “Պուտինն ինձ արդեն ռուսական անձնագիր է ուղարկել”
Բարձր հարկերի պատճառով, որոնք սահմանված են մեծ կապիտալ ունեցողների համար, դերասան Ժերար Դեպարդյեն մտադիր է լքել հայրենի Ֆրանսիան: Այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ հրապարկվեց նրա բաց նամակը Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին, նրա անվան շուջ աղմուկը չի դադարում: Պապարացցիները հետեւում են դերասանի գրեթե յուրաքանչյուր քայլին:
Ինքը` դերասանը, խոստովանել է, որ հայրենիքից “փախուստ” էր նախատեսել դեռեւս սոցիալիստ նախագահի ընտրվելու հաջորդ օրը: Նա նաեւ նշել է, որ ինքը կես տարի է արդեն փաստացի հայրենիքում չի բնակվում:
Դեպարդյեն հայտնել է, որ ներկայումս 3 երկրի միջեւ է ընտրությունը` Բելգիայի, որտեղ նա վերջերս անշարժ գույք է ձեռք բերել, Չեռնոգորիայի, որտեղ ընկերներ ունի եւ բիզնես կապեր, եւ Ռուսաստանի: ” Պուտինն ինձ արդեն ռուսական անձնագիր է ուղարկել”,-կես-կատակ, կես-լուրջ ասել է դերասանը: