17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Վիա Գրա”-ում միայն աղջիկներ են /ֆոտո/

Վիա Գրա“-ում եմ ուզում լինել” նախագծին մասնակցելու նպատակով Կիեւ է ժամանել աղջիկների մի մեծ խումբ, ովքեր երազում են դառնալ  շոու-բիզնեսի աստղեր: 

Նման խառնաշփոթ չէին սպասում նույնիսկ շոուի կազմակերպիչները: Աղջիկները ժամանել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաեւ Բելառուսից, Մոնղոլիայից եւ նույնիսկ ԱՄՆ-ից: Չնայած ուժեղ քամուն եւ սառնամանիքին, ավելի քան հազար թեկնածուներ հայտ են ներկայացրել, որոնց թվում կան նաեւ տղաներ: Սակայն, նրանց բախտը չի բերի. “Վիա Գրա“-ում միայն աղջիկներ են:

Դեկտեմբերի 22-ին կմեկնարկի նախագծի քասթինգի ռուսական փուլը: Լուրեր են շրջում նույնիսկ, որ բուքմեյքերները խաղադրույքներ են դնում` քանի աղջիկներ կցանկանան դառնալ Կոնստանտին Մելաձեի նոր սաները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ