06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Թոմ Կրուզի դստեր 13 մլն դոլարանոց նվերը տոնածառի տակ չի տեղավորվի /ֆոտո/

Նախկին ամուսիններ Թոմ Կրուզը եւ Քեթի Հոլմսը որոշել են ուրախացնել դստերը` Ծննդյան տոներին մի շարք թանկարժեք նվերներ գնելով: Ընդ որում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք փորձում են մրցել` ով ավելի թանկարժեք նվեր կգնի: 

Քեթին դստերը` Սուրիին, կնվիրի խաղալիք վիկտորիական ոճի տնակ` ջրվեժով եւ էլեկտրականությամբ, որն արժե 24 հազար դոլար: Փոքրիկը մայրիկից կստանա նաեւ “Mercedes Benz”-ի մանկական տարբերակ, iPad Mini եւ մի քանի դիզայներական զգեստներ:

Հայրիկ Թոմ Կրուզը, ում մոտ Ծննդյան տոները կանցկացնի Սուրին, ավելի հիմնավոր է մոտեցել հարցին: Նրա նվերը տոնածառի տակ հաստատ չի տեղավորվի, քանի որ այն իսկական դղյակ է Նյու Յորքում: Դերասանը ամանորյա նվերի վրա մոտ 13 մլն դոլար կծախսի: Նա երազում է այս ամանորն անմոռանմալի դարձնել դստեր համար: Հավանաբար, դա կստացվի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ