10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Fujitsu ընկերությունն ձեռքի ափի սքաներով նոր նոթբուք է արտադրել

Ճապոնական fujitsu ընկերությունը յուրօրինակ մի նոթբուք է ստեղծել, որն աշխատում է միայն այն դեպքում, երբ օգտատերը համակարգչին է մոտեցնում իր ձեռքի ափը:

Hi-news.ru կայքի փոխանցմամբ՝ ի տարբերություն մատների սքանի, որն աշխատում է մատնահետքի նախապես արված լուսանկարը սքան անելու միջոցով, այս նոր մեախնիզմը գործում է հետևյալ սկզբունքով. համակարգը հատուկ լուսային ճառագայթների միջոցով, որ նման են ինֆրակարմիր ճառագայթներին, «ուսումնասիրում է» ձեռքի ափի անոթները, ճանաչում դրանք և նոր նույնականացնում օգտատիրոջը:

Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նույնականացման այս ձևը շատ ավելի հուսալի է, քանի որ օգտատիրոջը ճանաչելու համար «կենդանի» ձեռք է հարկավոր:

Նոր մեթոդի կիրառման համար բավական է միայն ձեռքը պահել նոթբուքի վրա նշված հատուկ հատվածից մի քանի միլիետր վերև, և սքանավորումը տեղի կունենա:

Տեխնոլոգիայի մշակողները հավաստիացնում են, որ սխալվելու հավանականությունը 0,00008 % է:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ