26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

10 անձնական կղզիները եւ նրանց սեփականատերերը /ֆոտո/

Միլիոնատերերին եւ միլիարդատերերին ձանձրացրել են զբոսանավերն ու դղյակները: Նրանք արդեն ավելի էկզոտիկ գնումներ են նախընտրում: Այժմ ավելի մոդայիկ է կղզիներ գնելը:

“Oracle” կորպորացիայի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը սիրում է գեղեցիկ ապրել: Գոլֆի դաշտերով նրա դրախտը` Հավայան կղզիներից մեկում, գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար: Մակերեսը` 39 հազար ֆուտբոլային դաշտի մեծության:

Ռոման Աբրամովիչի “Նոր Հոլանդիան” Սանկտ Պետերբուրգում գնահատվում է 365 մլն դոլար: Մակերեսը` 7 ֆուտբոլային դաշտի չափ: 

Հույն մագնատ Արիստոտել Օնասիսը Սկորպիոս կղզին գնել է դեռեւս 1963-ին, որից 5 տարի հետո այնտեղ կայացել է նրա եւ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու այրի` Ժաքլին Քենեդիի հարսանիքը: Ներկայումս կղզին պատկանում է նրա թոռնուհուն` Աֆինա Օնասիսին եւ վաճառքի է հանված: 12 ֆուտբոլային դաշտի մակերեսով կղզին գնահատվում է 125-200 մլն դոլար:

“Virgin”ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը 3 կղզիների սեփականատեր է, որոնց ընդհանուր մակերեսը 84 ֆուտբոլային դաշտի չափ է: Ներդրումը` 120 մլն դոլար:

187 ֆուտբոլային դաշտի մակերեսով կղզին` Ատլանտյան օվկիանոսում, հրաշագործ Դեյվիդ Կոպերֆիլդը ձեռք է բերել 50-65 մլն դոլարով:

ԱՄՆ-ի Վաշինգտոն  նահանգի մոտ գտվող 109 ֆուտբոլային դաշտի մակերեսով կղզինMicrosoft”-ի համահիմնադիր Փոլ Ալենը 13.5 մլն դոլար է վճարել:

Ֆիջիի արշիպելագում գտվող դերասան Մել Գիբսոնին պատանող կղզին 15 մլն դոլար արժե: 

Լեգենդար մրցարարշավորդ Միխայիլ Շումախերը 2 ֆուտբոլային դաշտի մակերեսով փոքրիկ կղզին գտնվում է Դուբայի մոտ: 

“Կարիբյան ծովահեն” Ջոնի Դեփի 13 ֆուտբոլային դաշտի մակերեսով կղզին գտնվում է Ատլանտյան օվկիանոսում: 

Կարիբյան ծովում է գտնվում “Լողափ” եւ “Տիտանիկ” ֆիլմերի գլխավոր հերոս Լեոնարդո դի Կապրիոյի “անհատական լողափը”` 1,75 մլն դոլար արժողությամբ կղզին

“PayPal”-ի հիմնադրի անհայտ մակերեսով անիրական տարածքը չեզոք ջրերում է գտնվում: Փիթեր Թիլը, ով ժամանակին 500 հազար դոլար է տվել Մարկ Ցուկերբերգի թիմին`”Facebook”-ի հիմնադրման համար, տարածքը ձեռք է բերել 1,25 մլն դոլարով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ