Պոռնո դիտումը հիշողության կորուստ է առաջացնում
Գիտնականները ուսումնասիրել են մեծահասակների համար ֆիլմեր դիտելու եւ հիշողության միջեւ կապը: Գերմանացի հոգեբաններն եկել են այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր հակված են պոռնոֆիլմեր դիտելուն, ենթարկվում են հիշողության կարճատեւ կորստի, ինչը զգալի վտանգ է ներկայացնում նրանց կյանքի համար:
Նրանք գիտափորձ են անցկացրել 26 տարեկան 28 տղամարդկանց հետ, որոնց համակարգչային պատկերներ են ցուցադրել` ինչպես պոռնոգրաֆիկ բնույթի, այնպես էլ տարբեր մարդկանց` ծիծաղելիս, սպորտով զբաղվելիս, զենքը ձեռքներին եւ այլն: Ընթացքում տղամարդիկ պետք է սեղմեին հատուկ կոճակները, եթե նրանց թվար, որ նկարները կրկնվում են:
Այն դեպքում, երբ նրանց պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ են ցույց տվել, տղամարդիկ ավելի շատ են շփոթվել, քան մյուս նկարների դեպքում:Հոգեբանները կարծում են, որ բացասական ազդցեությունը սեքսուալ գրգռվածության հետ է կապված, որը խանգարում է ճանաչողական գործընթացին: