20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարևան գրբացների չար ուժերն ու մոր մինուճարին սպանած լուսացույցը

Լուսանկարում Լոռու մարզի գողտրիկ գյուղերից մեկն է, որ միշտ աչքի է ընկել իր հարուստ պատմությամբ, ճարտարապետական կոթողներով, հյուրասեր մարդկանցով, որոնց անդորրը վերջին շրջանում բառիս բուն իմաստով խաթարվել է:

Կարծես Սատանայի «ամենազոր ուժն» է թափառում այստեղ, որ ամեն վարկյան մի նոր փորձություն է բերում գյուղացիների գլխին: Ու դեռ չմոռացած գլխներով եկած-անցածները, մի նոր փորձանք է պատահասում:

Մոտ մեկ ամիս առաջ հայաստանյան լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից մեկն այս գյուղում տեղի ունեցած անչափահաս պատանու սպանությունն էր: Մի բակում ծնված-մեծացած, մի ափսեից ճաշ կերած, իրար հեռավոր ազգական երիտասարդների խոսքն իրար էր հասել, ինչի հետևանքով 16-ամյա պատանին դանակահարության զոհ էր դարձել:

Այս դեպքից հետո գյուղը դեռ երկար ուշքի չէր գալիս: Ու դեռ չհասցրած մարսել տեղի ունեցածը` հիմա էլ ցնցվեցին ծերունի պապիկի տան հրդեհման լուրով. ոչ միայն տունն էր հրո ճարակի զոհ դարձել, այլ նաև` 85-ամյա միայնակ պապիկը:

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ էլ համացանցում լուր տարածվեց, որ ավտոմեքենաների իրար բախվելու հետևանքով լուսացույցն ընկել է 17-ամյա աղջկա վրա, ինչի հետևանքով աղջիկը մահացել էր: Երիտասարդ օրիորդը ևս կուրթանեցի է` այրի մոր միակ զավակն ու մխիթարությունը:

Կուրթանեցիները չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Ամեն բան կարծես գլխիվայր շուռ եկած լինի: Կարծես ինչ որ մեկը «թուղթ ու գիր» է արել այս գյուղի վրա, որ տխրությունները հաջորդեն իրար: Տեղացիները չեն կարող հավատալ, թե սա ուղղակի դժբախտ դեպքերի շարվածք է. «սատանան անում է իր սև գործը»: Ասում են՝ հարևան գյուղի գրբացների չար ուժերն են հարվածում իրենց:

Եվ որպեսզի չարը մոռանա այս գյուղի մասին, կուրթանեցիներն աղոթում են իրենց Հնեվանքում (որ դարերից եկող ժամանակների ու խորհուրդների շունչն է պահում իր մեջ), որ Տերն իրենց էլ քաղցր աչքով նայի, գթա ու պահպանի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ