16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

10 տարվա ազատազրկում` Սքարլետ Յոհանսոնի մերկ լուսանկարները տարածած հաքերին /ֆոտո/

Հոլիվուդյան գեղեցկուհի Սքարլետ Յոհանսոնի հեռախոսից նրա մերկ լուսանկարները գողացած հաքերին 10 տարվա ազատազրկման են ենթարկել: Կիբերհանցագործի զոհն են դարձել նաեւ Քրիստինա Ագիլերան, Միլա Կունիսը եւ այլ հոլիվուդյան աստղեր:

Լոս-Անջելեսի դաշնային դատարանը ազատազրկման է ենթարկել Քրիստոֆեր Չեյնիին, ով ավելի քան 50 մարդու էլեկտրոնային փոստեր է “կոտրել”, այդ թվում` մի քանի հայտնի մարդկանց: Նրան մեղավոր են ճանաչել անօրինական ճանապարհով անձնական ինֆորմացիա ստանալու եւ եւս մի քանի հանցագործությունների մեջ: 

Հանցագործը ներողություն է խնդրել իր ստոր արարքի համար: Քրիստինա Ագիլերան, ով որպես տուժած ցուցմունք է տվել դատարանում, հայտնել է, որ ինքն այժմ չի կարողանում ետ վերադարձնել ապահովության զգացողությունը, եւ ոչ մի փոխհատուցում չի կարող վերականգնել իր ինքնավստահությունը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ