12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իտալացիները շտապում են “ազատվել” մեղքերից` “աշխարհի վերջ”-ից առաջ

Իտալիայի կաթոլիկ եկեղեցիներում հավատացյալների աներեւակայելի հոսք է: Մարդիկ ցանկանում են մինչեւ աշխարհի վերջը հասցնել խոստովանել իրենց մեղքերը: Տեղի քահանաների խոսքով` խոստովանել ցանկացողների նման քանակություն դեռեւս երբեք չի եղել: Մեծ քաղաքներում, օրինակ` Միլանում, եկեղեցի մտնելու համար մարդիկ ստիպված են հերթ կանգնել:

Ի դեպ, իտալացի գիտնականների խոսքով` աշխարհի վերջը հետաձգվում է: Աստղաֆիզիկայի Ազգային ինստիտուտին կից աստղադիտարանի տնօրեն Մասիմո Դելլա Վալլեն հայտնել է, որ  հնարավոր “ապոկալիպտիկ սցենարներն” իրենք կքննարկեն դեկտեմբերի 20-ին կայանալիք կոնֆերանսին:

Ավելի վաղ հինդուիստները կոչ էին անում աշխարհի վերջը դիմավորել իտալական Ակուլիա գյուղում, որի գյուղապետը եւ բնակիչներն արդեն ոգեւորվել են զբոսաշրջիկների սպասվելիք հոսքից եւ խոստացել, որ գյուղացիներն անպայման որեւէ հետաքրքիր բան կմտածեն հատուկ զբոսաշրջիկների համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ