11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հռոմի պապը մահացու հիվանդ չէ. Վատիկանից հերքել են

Նախօրեին իտալական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղեղի ուռուցք ունի: Quotidiano Nazionale պարբերականը գրել էր, որ Հռոմի 78-ամյա պապը գաղտնի կերպով ուղղաթիռով գնացել է Տոսկանա` հանդիպելու ճապոնացի բժշկի: Նշվում էր, որ արգենտինացի պոնտիֆիկի մոտ ախտորոշվել է «փոքր սև կետ գլխուղեղի վրա», սակայն դա բուժելի է:

Վատիկանը, սակայն, հերքել է այս լուրերը:

«Հռոմի պապը շարունակում է գործունեություն ծավալել իր սովորական բարձր ինտենսիվությամբ: Չհիմնավորված լուրերի տարածումը բացարձակապես անընդունելի է և ուշադրության արժանի չէ»,- ասել է Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոմբարդին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ