“Քրիստոսի” 2-րդ գալուստը
Հիսուս Քրիստոսին արտաքնապես շատ նման ավստրալացուն խնդրել են հեռանալ Մեծ Բրիտանիայից` տեգերի համաշխարհային առաջնությունն ընդհատելու պատճառով:
Բանն այն է, որ երբ ամբոխի մեջ երկրպագուները նկատել են մորուքով եւ սպիտակ վերնաշապիկով տղամարդուն, անմիջապես մոռացել են խաղի մասին եւ միաբերան արտասանել են. “Մենք սիրում են Հիսուսին“:
Խաղը դադարեցվել է, իսկ Նաթան Գրինդալ անունով երիտասարդին թիկնազորը հրամայել է հեռանալ սրահից: Նրա հեռանալու պահին ոգեւորված ամբոխը երգել է. “Կանգնիր, եթե սիրում ես Հիսուսին“: Նա ստիպված գնացել է մոտակա բարը, որպեսզի կարողանա մեկ գավաթ գարեջրի ուղեկցությամբ դիտել մրցույթի ավարտը:
33-ամյա ավստրալացին շուրջ 6 տարի բնակվում է Մեծ Բրիտանիայում եւ այս ընթացքում երբեւէ խնդիրներ չի ունեցել իրավապահ մարմինների հետ: Ոստիկանները նրան խնդրել են լքել իրենց երկիրը, քանի որ նա “անհանգստացրել է հանրությանը”: