Գալկինը ծեծե՞լ է Ալլա Պուգաչովային

«Նոր ալիք» մրցույթից վերադառնալուց հետո Ալլա Պուգաչովայի դեմքին հսկայական կապտուկ են նկատել։ Պուգաչովան Գալկինի ուղեկցությամբ դուրս է եկել վագոնից, եւ ներկաները նկատել են երգչուհու կապտուկը։ Հետաքրքրական է, որ գնացքի աշխատակիցները նշել են, որ գնացք Պուգաչովան նստել է առանց կապտուկի, գրում է live-smi.ru-ն։
«Ասում են՝ նա ընկել է գնացքում, բայց ես չեմ հավատում»,- ասել է ուղեկցորդուհին։
Ականատեսները պատմել են, որ գնացքում Պուգաչովան եւ Գալկինը վիճել են։ Նրանք ենթադրում են, որ Գալկինը հունից դուրս է եկել ու հարվածել կնոջը: Թե վեճի պատճառը որն է եղել, հայտնի չէ։