15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանն այս գործում. Ամալ Քլունի. Առաջին լրատվական /վիդեո/

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճիռը արձանագրեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անառարկելի իրողություն է, ինչը հայության համար հաղթանակ է։ Այս մասին աղմկահարույց գործով վճռի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության հետ զրույցում ասել է գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի ներկայացուցիչ Ամալ Քլունին։

«Թուրքիան կարող է շարունակել ժխտել այդ իրողությունը, բայց այս որոշումից հետո նրանք այլևս չեն կարող վկայակոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատի վճիռը»,– ասել է Քլունին։

Փաստաբանի կարծիքով` թուրքական ժխտողականությունն անհեռանկարային է, դանդաղեցնում է այդ երկրի հանրության առողջացումը և բարդացնում հաշտությունը:

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանն այս գործում: Համոզված եմ՝ հայերին առանձնապես չեն մտահոգում Փերինչեքի հնչեցրած արտահայտությունները: Հայերին շատ ավելի սրտամոտ է Հռոմի պապի ուղերձը, որում հստակորեն նշվում է Հայոց ցեղասպանության մասին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս, մինչև երկրի ղեկն ստանձնելը, կիրառում էր Հայոց ցեղասպանություն եզրաբառը։ Ես զգացված եմ, որ դեր եմ ունեցել այս գործում»,– ասել է Քլունին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ