Ի՞նչ ազդեցություն է ունենում սթրեսը սեռական կյանքի վրա
Այն փաստը, որ սթրեսը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի մի շարք համակարգերի վրա, հայտնի է բոլորին, իսկ այն, որ սթրեսն ազդում է նույնիսկ սեքսի վրա, հավանաբար շատերը չեն էլ պատկերացրել:
Գիտնականները տարբերակում են 2 տեսակի սթրես՝ դրական կամ էուսթրես եւ բացասական կամ դիսթրես: Եթե առաջին դեպքում այն լավ է օրգանիզմի համար, քանի որ դրական ապրումներից է առջանում, ապա 2-րդը բացասական ապրումների հետեւանքով է առաջանում եւ կործանարար է: Հենց 2-րդ տեսակն էլ խնդիրներ է առաջացնում, այդ թվում եւ սեռական կյանքում:
Նյարդային եւ լարված իրավիճակները, մշտական անքնությունը խնդիրներ են առաջացնում նախ սրտանոթային եւ մարսողական համակարգերի հետ, իսկ այնուհետեւ խաթարվում են նյարդային եւ հորմոնալ համակարգերը: Աստիճանաբար նվազում է դիմադրողականությունը: Այդ ամենը զրկում է սեռական ակտից լիարժեք հաճույք ստանալու հնարավորությունից, որը, սակայն, ուղեկցվում է սեքսուալ հարաբերություններ ունենալու մեծ ցանկությամբ:
Որպեսզի անկողնում խնդիրներ չառաջանան, հարկավոր է հանգիստ լուծել կոնֆլիկտային իրավիճակները, հետեւել առողջությանը, լավ սնվել եւ քնել: