23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որքա՞ն արժե ամանորի գիշերն աստղերի հետ /ֆոտո/

Պարզվում է ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները մի քանի ամանորյա երեկույթների ելույթ ունենալով ավելի շատ գումար են վաստակում, քան ողջ տարվա համերգային գործունեությունից:

Ռուսական ընկերությունների շուրջ 75 տոկոսը ամանորյա կորպորատիվ երեկույթներ է կազմակերպում, սակայն դրանցից բոլորը չեն, որ կարող են իենց թույլ տալ հրավիրել էստրադայի աստղերին, քանի որ գտնել այնպիսի աստղ, ով 40 րոպե ելույթի համար կպահանջի 10 հազար դոլարից քիչ, դժվար թե ստացվի:

Պրիմադոննա Ալլա Պուգաչովան մեկ ելույթի համար կարող է մինչեւ 250 հազար դոլար պահանջել, իսկ նրա նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը նույնիսկ մինչեւ 500 հազար:

Ինչ վերաբերում է արեւմյան աստղերին, ապա դրա մասին ռուս գործարարներն արդեն չեն էլ երազում: Կար ժամանակ, երբ Ռիհաննան, Քեթի Փերին, Քրիստինա Ագիլերան եւ այլ հայտնի  փոփ երգչուհիներ հաճույքով ներկա էին գտնվում ռուսական երեկույթներին, սակայն այժմ դա էլ է հազվադեպ երեւույթ դարձել, քանի որ նրանց հնորարները մեկ միլիոն եվրոյից են սկսվում: Ոմանք էլ բացի այդ խիստ կանոններ են սահմանել: Օրինակ՝ Մադոննան չի երգում այնտեղ, որտեղ  հյուրերը Կրեմլին եւ կառավարությանը մոտ մարդիկ են:

Սակայն մեկ զարմանալի փաստ կա: Այժմ նույն Մադոննային  Աստանայում ավելի շատ են պատրաստ վճարել, քան Մոսկվայում: Փաստորեն, “ավանդույթները” նույնն են մնացել, սակայն փոքր-ինչ դեպի արեւելք են տեղափոխվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ