17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Յուլյա Նաչալովայի սիլիկոնե կրծքերը քիչ էր մնում սպանեին նրան /ֆոտո/

Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան որոշել է պատմել 5 տարի առաջ կատարած պլաստիկ վիրահատության եւ դրա բացասական հետեւանքների մասին` հուսալով, որ շատերը դրանից հետո ետ կկանգնեն սիլիկոնե կրծքեր ունենալու երազանքից:

Վիրահատությունից հետո Յուլյան երջանիկ է եղել եւ իրեն վստահ զգացել, սակայն որոշ ժամանակ անց նրա մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել. երգչուհին սկսել է մտածել, որ կրծքերն իր մարմնի մասը չեն, այլ առանձին գոյացություններ, որոնք խանգարում են իրեն: Բացի այդ, նա հետաքրքրվել է` ինչ հետեւանքներ են ունենում նման վիրահատությունները: Պարզվել է, որ դա արժեր ավելի վաղ անել, քանի որ սիլիկոնե կրծքերը մի շարք հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի պատճառ կարող են դառնալ: 

Յուլյան որոշել է հակառակ վիրահատությունը կատարել` ազատվել սիլիկոններից, եւ այդ նպատակով մեկնել է Կալիֆորնիայի լավագույն կլինիկաներից մեկը: Վիրահատությունից մի քանի օր անց Յուլյան, տեսնելով, որ չի կազդուրվում, կրկին հիվանդանոց է դիմում: Բժիշկները պարզում են, որ վիրահատության ընթացքում երգչուհու օրգանիզմը վարակ է ձեռք բերել, ինչի պատճառով 2-րդ վիրահատությունն է կատարվում, սակայն այս անգամ Յուլյայի մոտ խնդիրներ են առաջանում երիկամների հետ:

Այդ ամենից հետո երգչուհին հասկացել է` բնության ստեղծածն ուղղելու կարիք չկա: Այժմ Յուլյան ապաքինվել է եւ խորհուրդ  է տալիս բոլոր կանանց չշտապել նման որոշումներ կայացնելիս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ