76-ամյա Բերլուսկոնին ներկայացել է նոր` 27-ամյա սիրուհու հետ /ֆոտո/
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուկոնիի նոր սիրուհին նրան թոռնուհի կսազեր:
76-ամյա Բերլուսկոնիի 27-ամյա ընկերուհին Ֆրանչեսկա Պասկալեն է: Ժամանակին նա արժանացել է “Միսս Նեապոլ” տիտղոսին, այնուհետեւ փորձել է ուժերը հեռուստատեսությունում, դարձել է նախկին վարչապետի խորհրդականը եւ նույնիսկ քաղաքական շարժում է ստեղծել` “Սիլվիո, մենք քեզ կարոտում ենք”:
Բերլուսկոնիի խորհրդականների խոսքով` նրանց հարաբերությունները պաշտոնական են եւ որ Պասկալեն նրա կողքին կլինի առնվազն մինչեւ նոր քարոզարշավի ավարտը: Բերլուսկոնին առայժմ լռում է, սակայն մի քանի ամիս առաջ նա հայտարարել էր, որ ապահարզանից հետո նոր սեր է գտել:
Բերլուսկոնիի մտերիմ ընկեր Էմիլիո Ֆեդեն լրագրողներին հայտնել է, որ Պասկալեին երկար տարիներ է, ինչ ճանաչում է եւ նրան խելացի ու բարի է համարում: Սակայն լրագրողները նշում են, որ նրան խորհուրդ են տվել ավելի էլեգանտ հագուստ կրել, առոգանության դասընթացներ անցնել եւ փոքրիկ պլաստիկ վիրահատություն կատարել, քանի որ այժմ նա Բերլուսկոնիի հետ է հայտնվում հանրության մեջ: