15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Time” -ի ընթերցողները “տարվա մարդ” են ընտրել Հյուսիսային Կորեայի առաջնորդին

Ամերիկյան “Time” ամսագրի ընթերցողների քվեարկության համաձայն “տարվա մարդ” է ճանաչվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը: Նրա օգտին քվեարկել է 5,6 մլն մարդ:

Սակայն սա դեռ չի նշանաում, որ նա վերջնականապես արժանացել է այդ տիտղոսին, քանի որ “տարվա մարդուն” ամեն դեպքում որոշում են պարբերականի խմբագիրները, իսկ նրանց որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին:

Ամսագրի կայքէջում նշվում է, որ Կիմ Չեն Ինի համար 2012-ը հաջողված տարի էր: 2011-ի ավարտին հոր` Կիմ Չեն Իրի մահից հետո, նրան հաջողվեց ողջ իշխանությունն իր ձեռքում պահել: Այս տարի նա նաեւ հայտնվել է “Time”-ի շապիկին եւ նույնիսկ տարվա ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել: Ճիշտ է, այդ տիտղոսին նրան արժանացրել էր “The Onion” հումորային ամսագիրը, սակայն դա չխանգարեց չինական ԶԼՄ-ներին այն լուրջ նորության վերածել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ