Մանդարինը կարելի է ոչ միայն ուտել. օգտակար ու հետաքրքիր խորհուրդներ
Մանդարինի կեղեւը շատ կարեւոր վիտամիններ եւ նյութեր է պարունակում, հետեւաբար մի շտապեք այն դեն նետել:
Դիսբակտերիոզի ժամանակ`
Մանդարինի չորացած կեղեւը աղացեք, ավելացրեք կաթնաշոռի կամ այլ ապուրների մեջ` մեկ բաժնին 1 թեյի գդալ չափով:
Բրոնխիտի դեմ`
Մանդարինի աղացած կեղեւից 2 թեյի գդալը լցրեք 1.5 բաժակ եռման ջրի մեջ, թույլ կրակի վրա 5 րոպե պահեք, ապա մեկ ժամ թողեք` թրմվի, քամեք: Օրվա մեջ երկու-երեք անգամ կես բաժակ խմեք` նախքան ուտելը:
Չոր հազի եւ խորխի դեմ`
2 թեյի գդալ մանդարինի աղացած կեղեւը լցրեք մեկ բաժակ օղու մեջ, թողեք մութ տեղում մեկ շաբաթ, քամեք: Օրական երեք անգամ, նախքան ուտելը, 20 կաթիլ լցրեք ջրի մեջ ու խմեք:
Հարբուխի, գրիպի, հազի դեպքում`
Եռացրած ջրի մեջ մանդարինի աղացած կեղեւ լցրեք ու 10-12 րոպե շնչեք գոլորշին: Դրանից հետո մեկ ժամ պետք է ցրտին դւորս չգաք:
Ոտքի եղունգների սնկի դեպքում`
Օրական երկու անգամ ոտքերի եղուգներին քսեք մանդարինի կեղեւը:
Հոգնածության, սթրեսների, նյարդային լարվածության դեմ`
Մանդարինի աղացած կեղեւը լցրեք բամբակե տոպրակի մեջ ու ժամանակ առ ժամանակ հոտ քաշեք դրանից 15 րոպեի ընթացքում:
Անքնության, բարձր ճնշման, սրտխփության դեմ`
Մեկ բաժակ թարմ աղացած մանդարինի կեղեւը լցրեք 3 լիտր եռման ջրի մեջ, կրկին եռացրեք, թողեք մեկ ժամ ու քամեք: Լցրեք լոգարանի մեջ, եւ երբ գոլանա, պառկեք այդ ջրի մեջ` 15 րոպե: Կարելի է նման լոգանքներ ընդունել շաբաթական 2-3 անգամ, քնելուց մեկ ժամ առաջ: