17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ հյուրասիրել օձին

Ամանորյա սեղանը պետք է լինի նույնքան արտասովոր, որքան որ գալիք տարվա խորհրդանիշը` ջրային սեւ օձը: Օձը գիշատիչ է, այդ պատճառով էլ ամանորյա սեղանի վրա պետք է շատ միս լինի: Սեղանի կենտրոնական “նոտան” կարող է լինել օձի կողմից պաշտելի ճագարը:

Ճագարի միսը յուրօրինակ համ ունի, ինչպես էլ որ այն պատրաստեն: Շատերն այն պարզապես տապակում են թթվասերի մեջ: Այս տարի կարող եք փորձել ճագարը պատրաստել մսի հետ հազվադեպ օգտագործվող մրգերով, օրինակ` դեղձով:

Քանի որ օձը միս շատ է սիրում, մսային ուտեստները պետք է շատ լինեն: Կարող եք պատրաստել ձեր սիրելի ուտեստները եւ դրանք ափսեների մեջ մատուցել օձի տեսքով: Կարող եք նաեւ իմպրովիզ անել, օրինակ` լավաշից եւ հավի ֆիլեից “օձ” պատրաստել:

Օձի մյուս սիրելի մթերքը հավկիթն է: Կարելի է պատրաստել սովորական աղցան հավկիթներով կամ լցոնել դրանք տարբեր մթերքներով:

Շատ պետք է լինեն նաեւ աղցանները: Հարմար են բոլոր տեսակի աղցանները, կարեւորը գեղեցիկ ձեւավորումն է` օձի տեսքով: Կարելի է նաեւ նրանց ժամացույցի կամ տոնածառի տեսքով պատրաստել:

Ինչ վերաբերում է խմիչքներին, ապա դրանք լավ կլինի թանկարժեք լինեն, սակայն եթե չեք կարող ձեզ թույլ տալ ջին, վիսկի կամ այլ թանկ խմիչքներ գնել, կարող եք պարզապես մի քանի տեսակ կոկտեյլ պատրաստել շամպայնով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ