“Սեքսուալ օրենսգրքի” կանոնները
Միշտ ցավալի է լինում, երբ մտերմությունը կորչում է զուգընկերոջ կողմից ինչ-որ տարրական կանոններ չպահպանելու հետեւանքով: Որպեսզի անհեթեթությունների պատճառով չկորցնեք մտերիմ ու գեղեցիկ հարաբերությունները, պարզապես հարկավոր է հետեւել որոշ կանոնների եւ նույնը խնդրել ձեր զուգընկերոջից:
1. Պահպանեք հիգիենայի կանոնները, օրինակ ցնցուղ ընդունելը սեռական ակտից առաջ եւ հետո:
2. Ամբողջովին հույսը մի դրեք զուգընկերոջ վրա, այլ ինքներդ մտածեք ձեր անվտանգության եւ հակաբեղմնավորիչ միջոցների մասին: Հիշեք, որ վեներական հիվանդություններից բուժվելը բավականին տհաճ է, իսկ անցանկալի հղիությունը կխախտի ոչ միայն մեկ ամսվա ծրագրերը:
3. Հետեւեք ինտիմ “դրես կոդին”: Եթե կինը կարող է իրեն թույլ տալ գայթակղիչ ժանյակներով միայն մնալ, ապա միայն կիսագուլպաներով տղամարդը ծիծաղելի տեսք ունի:
4. Ազնիվ եղեք ձեր զուգընկերոջ հետ եւ մի չարաշահեք նրա վստահությունը: Չարժե անել այնպիսի բան, որը անթույլատրելի է թեկուզ եւ միայն ձեզնից մեկի տեսանկյունից:
5. Մի շեղվեք հեռախոսային զանգերից, որքան էլ որ կարեւոր լինեն նրանք: Երբ դուք անկողնում եք, մնացած ամեն ինչ դռան ետեւում է:
6. Բարեկիրթ եղեք: Թեթեւ նկատողությունը կամ անտեղի կատակը կարող են վիրավորական լինել ինտիմ մթնոլորտում, քանի որ դրանք կհնչեն այն պահին, երբ մարդը բաց է եւ անպաշտպան:
7. Մոռացեք ժամի մասին, ժամանակի հետ մի մրցեք, չէ՞ որ դուք օլիմպիադայում չեք եւ շքանշան չեք ստանալու: Հիշեք, որ բոլոր խնդիրներն ու վազքը պետք է մոռացվեն այդ պահին: