Համբույրը որոշիչ Է զուգընկերոջ ընտրության հարցում
Համբույրը կարող է որոշիչ դեր խաղալ զուգընկերոջ ընտրության հարցում: Այն թե տղամարդկանց, թե կանանց օգնում է հասկանալ` արժե հարաբերություններ սկսել տվյալ մարդու հետ, թե ավելի լավ է բաժանվել:
Համբույրը մտերիմ շփման անբաժանելի մասն է, որի ընթացքում մարդիկ փոխանակվում են քիմիական նյութերով եւ ֆերոմոններով, որոնք ազդում են կապվածության եւ համակրանքի մակարդակի բարձրացմանը:
Գիտնականների անցկացրած ուսումնասիրության համաձայն կանանց զուգընկերոջից հեռացնում է տղամարդու` համբուրվել չկարողանալը, իսկ ահա տղամարդկանց` հակառակը` փորձի բացակայությունն ընդհանրապես չի վախեցնում: Նրանք դեմ չեն կնոջ հետ ինտիմ հարաբեություններ ունենալ նույնիակ եթե նա չի կարողանում համբուրվել: Բացի այդ, տղամարդիկ կարծում են, որ համբույրը սեքսին նախորդող գործընթացն է, իսկ կանայք կարող են նաեւ համբուրվել հենց այնպես` առանց մտածելու շարունակության մասին:
Կանայք պատրաստ են սեքսի, միայն եթե համբուրվում են իրենց մշտական զուգընկերոջ հետ: Այս ոլորտում նախկինում արված ուսումնասիրությունների համաձայն տղամարդը համբույրի ընթացքում կնոջը փոխանցում է տեստոստերոն հորմոն` մեծացնելով նրա սեռական ձգտումը: