05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը

Հայտնի է 2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի մրցանակակրի անունը, այն շնորհվել է «Թունիսի ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությանը: Այսօր այս մասին Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Կասի Կուլման Ֆիվեն:

«2011 թվականի Հասմիկի հեղափոխությունից հետո Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման գործում վճռորոշ ավանդ ներդնելու համար»,-ասված է հայտարարության մեջ, գրում է Ria.ru-ն:

«Քառյակն» ստեղծվել Է 2013 թվականին, երբ «դեմոկրատացման գործընթացները կործանման սպառնալիքի տակ Էին հայտնվել քաղաքական սպանությունների եւ քաղաքացիական ելույթների ալիքի հետեւանքով»,-նշել են կոմիտեում:

«Լիամասշտաբ ազգային երկխոսության շնորհիվ «Քառյակը» կարողացավ կանգնեցնել բռնության ալիքը Թունիսում, եւ նրա դերը համանման Է խաղաղության կոնգրեսների գործառույթներին, որոնց մասին Ալֆրեդ Նոբելը գրել Է իր կտակում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ