Ռիհաննան ցուցադրել է տնային արխիվի անպարկեշտ լուսանկարները /ֆոտո/
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/rihanna_1355240262.jpeg)
Ռիհաննան վերջերս կարծես թե ավելի հաճախ է փորձում իր անձնական կյանքը համընդհանուր դիտարկման ներկայացնել:
Որոշ ժամանակ առաջ նա դժգոհում եւ ճչում էր, որ դադարեն քննարկել իր եւ Քրիս Բրաունի “վերածնված” սիրավեպը եւ ընդհանրապես իրեն հանգիստ թողնեն, սակայն հիմա էլ ցուցադրում է իր տնային լուսանկարները` մերկ, գինու բաժակը եւ ծխախոտը ձեռքին: Այնքան էլ համապատասխան տեսք չէ այն աղջկա համար, ով խնդրում է, որ իրեն հանգիստ թողնեն:
Վերջին ընթացքում Ռիհաննան ավելի ու ավելի հաճախ է լուսանկարներում հայտնվում մերկ, չնայած հայտնի է, որ նրա պրոդյուսեր Ջեյ Զին դեմ է “մերկ PR”-ին եւ ինքը հաստատ չէր ստիպի երգչուհուն մերկանալ:
Զարմանալին այն է, որ Ռիհաննան ուշադրության կամ հռչակի պակաս չունի: Մնում է ենթադրել, որ նա պարզապես հաճույք է ստանում, որ ցանկացած մարդ կարող է իրեն տեսնել նման տեսքով: