12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բեյոնսեն “Pepsi”-ի գովազդում եւ թիթեղյա շշերի վրա /վիդեո/

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն 50 մլն դոլարի պայմանագիր է կնքել “Pepsi” ընկերության հետ: 

Երգչուհին կնկարահանվի գազավորված ըմպելիքի գովազդային հոլովակում, ինչպես նաեւ կհայտնվի ըմպելիքի սահմանափակ քանակությամբ թիթեղյա շշերի վրա, որոնք Եվրոպայում կհայտնվեն 2013-ի մարտին:

Ի պատասխան` “Pepsi“-ն կդառնա Բեյոնսեի 2013-ի համերգային շրջագայության հովանավորը: Ընկերությունը նաեւ հիմնադրամ կբացի երգչուհու զանազան ստեղծագործական նախագծերի համար: 

Սա Բեյոնսեի առաջին համագործակցությունը չէ “Pepsi“-ի հետ: Երգչուհին արդեն հայտնվել է ընկերության 4 գովազդային հոլովակներում Փինքի եւ Բրիթնի Սփիրսի հետ: 

Բացի այս արտիստներից, “Pepsi“-ի հետ տարբեր ժամանակներում գովազդային պայմանագրեր են կքնել Դեյվիդ Բեքհեմը, Ռեյ Չարլզը, Մայքլ Ջեքսոնը, Քրիստինա Ագիլերան, Մըրայա Քերին, Էնրիկե Իգլեսիասը եւ Շակիրան:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ