15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայտնի է այն վայրը, որտեղ ապոկալիպսիսին հավատողները կարող են հաղթահարել աշխարհի վերջը /ֆոտո/

Անգլիացի հայտնի ֆանտաստ Արթուր Քլարկը Սերբիայի կենտրոնում գտնվող Ռտան լեռն ավանել է “աշխարհի կենտրոն”: Հենց այստեղ էլ խորհուրդ է տրվում “դիմավորել” ապոկալիպսիսն այն մարդկանց, ովքեր հավատում են, որ 2012-ի դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջն է գալու:

Այս լեռն առեղծվածային հատկություններ ունի: Աշխարհի տարբեր ծայրերից հարյուրավոր մարդիկ են գալիս այնտեղ, իսկ լեռան ստորոտին գտնվող հյուրանոցում անսահամանափակ պատվերներ են լինում:

Կարպատների լեռնային համակարգի մասը կազմող 1600 մ բարձրությամբ այս լեռան մասին մի շարք լեգենդներ են հյուսվել: Ապոկալիպսիսի տեսության կողմնակիցները կարծում են, որ լեռան ներսում բուրգի տեսքով հսկայական շինություն է, որը կառուցել են հազարավոր տարիներ առաջ Երկիր մոլորակ այցելած այլմոլորակայինները:

Նրանք նաեւ ենթադրում են, որ լեռը հատուկ էներգիա է ճառագայթում, որը դեկտեմբերի 21-ի ապոկալիպսիսի ժամանակ կպաշտպանի մարդկանց: 

Ռտան լեռը նախորդ դարի կեսերից գտնվում է պետության հսկողության տակ: Այդ տարածքում հայտնաբերվել են  մագնիսական եւ ձգողական անոմալիաներ, ինչի պատճառով էլ այդ տարածքով ինքնաթիռներ չեն թռչում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ