05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Կիսամերկ Սանտա Կլաուսները վազել են Բուդապեշտի փողոցներով/ֆոտո/

Հունգարիայի մայրաքաղաքում արդեն 9-րդ անգամ կազմակերպվել է “Սանտա Կլաուսների մեծ վազք” ամենամյա բարեգործական ակցիան:

Մարդիկ` Սանտա Կլաուսի գլխարկով եւ լողազգեստներով, վազել են Բուդապեշտի փողոցներով` ամանորյա երգեր երգելով եւ անցորդներին շնորհավորելով գալիք տոնի առթիվ: Այս տարի ակցիային մասնակցել է շուրջ 100 հունգարացի:

Հունգարացիները վազքը կազմակերպել են Նիկոլայ Հրաշագործի օրը, քանի որ կարծում են, որ հենց նա է վերամարմնավորվել Սանտա Կլաուսի: Այսօրվանից Արեւմտյան Եվրոպայի երկրներում սկսում են ամանորյա շաբաթները:

Այս տարի ուրախ վազքի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Հարբած “Սանտան” ընկել է վազքի ընթացքում` հարվածելով մի երեխայի: Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի տուժել:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ