Անջելինա Ջոլին սենսացիոն հայտարարություն է արել
Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին “Channel 4 News” հեռուսատընկերության եթերում հայտարարել է, որ մոտ ապագայում ծրագրում է ավարտել դերասանական կարիերան:
Նման որոշման պատճառ են դարձել նրա երեխաները: Դերասանուհին վախենում է, որ երբ երեխաները հասնեն դեռահաս տարիքի, նրա մտահոգություններն անհամեմատ կավելանան եւ նա ստիպված կլինի հրաժարվել կինոյից: “Ես ցանկանում եմ իմ կյանքը նվիրել երեխաներիս դաստիարակությանը: Եթե նույնիսկ ես վաղը ստիպված լինեի թողնել կինոն, հոգ չէ, ես տանը եւս երջանիկ եմ”,-խոստովանել է երգչուհին:
Դերասանուհին նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը` որպես բարի կամքի դեսպան, իրեն շատ ավելի մեծ բավականություն է պատճառում, քան դերասանի աշխատանքը: Ջոլին ցանկություն է հայտնել լինել աշխարհի եւ ժամանակակից պատմության մի մասը:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը միասին են ադեն 7 տարի: Նրանք ծանոթացել են “Միստեր եւ միսիս Սմիթ” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այժմ նրանք համատեղ դաստիարակում են իրենց 6 երեխաներին: Նրանց ավագ որդին 11 տարեկան է, ամենակրտսերները` երկվորյակներ Վիվյենը եւ Նոքսը 4 տարեկան են: Երբ աստղային ընտանիքը զգալիորեն մեծացավ, ամուսինները միմյանց խոստում տվեցին միաժամանակ չնկարահանվել, որպեսզի երեխաներն առանց ծնողների չմնան: Բրեդ Փիթը խոստովանել է, որ այժմ նա ավելի մանրակրկտորեն է ընտրում իր դերերը: Դերասանն այժմ նախընտրում է խորը, լուրջ սցենարներով ֆիլմեր: