17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մալիկովը բացահայտել է Ժաննա Ֆրիսկեի գաղտնիքը /վիդեո/

Օրերս հաստատվեցին այն լուրերը, ըստ որոնց ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկը` Ժաննա Ֆրիսկեն, հղի է: 38-ամյա երգչուհու` մայրանալու մասին գաղտնիքը պատահմամբ բացահայտել է երգիչ Դմիտրի Մալիկովը` մոսկովյան ռեստորաններից մեկում ելույթի ժամանակ:

“Մենք ծրագրել էինք զուգերգ ձայնագրել, սակայն Ժաննան հայտնեց, որ հղիության 5-րդ ամսում է, այդ պատճառով էլ ձայնագրությունը կհետաձգվի: Այժմ նա մեկնում է Մայամի` ԱՄՆ-ում ծննդաբերելու նպատակով, իսկ ես արդեն ձայնագրել եմ երգն առանց նրա”,-հայտարարել է Մալիկովը:

Երգչուհու ապագայի երեխայի հոր անունն առայժմ հայտնի չէ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում երգչուհին ամենուրեք հայտնվում էր հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովի հետ, սակայն հերքում էր, որ իրենց միջեւ սիրավեպ կա: Շեպելյովը եւս Ժաննային անվանում էր իր “մտերիմ ընկերուհին” եւ նշում, որ իրենց սիրավեպի մասին լուրերը հորինվածք են: 

Չնայած այդ ամենին,  լուրեր են շրջում նաեւ, որ դեկտեմբերի 12-ին Մայամիում կկայանա զույգի հարսանիքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ